159 ԹԱՏԵՐԱՇՐՋԱՆ
Յուրաքանչյուր թատերաշրջանի բացում ազդարարում է ոչ միայն թատերական տարվա սկիզբը, այլև հաստատում, որ թատրոնը մշտամնա երևույթ է և կենսական նշանակության պահանջ` հասարակության կողմից: Ուստի անհրաժեշտ է այն դարձնել տոնակատարություն, հանդիսատեսի սպասելիքները գերազանցող հրավառություն: Այս ամենը նկատի ունենալով, Գյումրու դրամատիկականը 159-րդ թատերաշրջանը բացեց Ն. Քոուարդի «Խելահեղ SEANCE» լիրիկական կատակերգությամբ, բեմադրության հեղինակ՝ թատրոնի երիտասարդ ռեժիսոր Ռ. Ասատրյան:
Այս բեմադրությամբ թատրոնը 2025թ-ի թատրոնի միջազգային օրվա և Կապանի դրամատիկականի 90-ամյակի կապակցությամբ, երկու ներկայացմամբ, հյուրախաղերով հանդես եկավ Կապանում՝ արժանանալով հանդիսատեսի բուռն արձագանքին: Հաջորդիվ թատրոնը հանդիսատեսի դատին հանձնեց Անտոնիո Բ. Վալեյխոյի «Խավարի առաքյալները» դրաման, որը դարձավ թատերաշրջանի բարձրակետն ու բեմադրության հեղինակ, թատրոնի գեղարվեստական ղեկավար Լ. Հարությունյանի նոր վերթևումը, որը արժևորվեց թատերագետների ու մասնագետների կողմից: Այս բեմադրությունը նաև բացահատեց նոր անուններ, որոնք վաղը պետք է համալրեն թատրոնի ստեղծագործական կազմը: 2024-2025թթ ամանորի առիթով թատրոնն իր մանուկ հանդիսատեսի տոնական օրերը հեքիաթային դրաձրեց «Լյունտիկի ամանորյա հեքիաթը» զվարճալի, երաժշտական ներկայացմամբ (պիեսի հեղինակ՝ Ն. Ավետիսյան, բեմականացումը՝ Ռ. Ասատրյանի): Հաջորդ ներկայացումը, որը հանդիսատեսը վայելեց Գյումրու դրամատիկականում հրավիրված, երիտասարդ ռեժիսոր Մերի Մարգարյանի բեմադրությունն էր՝ Ռեյ Բրեդբերիի «Կոստյումով տղամարդիկ» կատակերգությունը: Այս բեմադրության իրականացմամբ թատրոնը վերահաստատեց, որ հավատարիմ է իր որդեգրած սկզբունքներին՝ մշտապես լինելով նորի որոնման և նոր անունների բացահայտման ջատագովը՝ օգնելով տաղանդավոր ստեղծագործողներին բացահայտելու իրենց ներուժը: Թատերաշրջանի վերջին առաջնախաղն ու ներկայացումը նվիրված էր 0-100 տարեկան հանդիսատեսին՝ Աստրիդ Լինդգրենի «Երկարագուլպա Պեպպին» բեմադրությունով թատրոնը հանդիսատեսին հղեց երազանքին հավատալու և ապագային վստահելու իր ուղերձը՝ շեշտելով, որ բոլոր երազանքներն իրականանալու հատկություն ունեն՝ եթե դրանք բարի են: Բեմադրության հեղինակ, թատրոնի դերասանուհի Հ. Վիրաբյան:
159-րդ թատերաշրջանի ընթացքում Գյումրու դրամատիկականը համագործակցելով մի շարք կառույցների հետ, ունեցել է բազմաթիվ հյուրախաղեր հանրապետության մարզերում և մայրաքաղաքում, ինչպես նաև բացառիկ հյուրախաղ ԱՄՆ-ում՝ ամերիկաբնակ մեր հայրենակիցներին ներկայացնելով Ն. Ծատուրյանի բեմադրությամբ Ռ. Կրասնագորովի «Սիրո CASTING» և Ռ. Ասատրյանի «Երկնագույն շան աչքերը» ներկայացումներն էին, որոնք իրականացվեցին թատրոնի 160-ամյակի տոնակատարությունների շրջանակում: